Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Սկզբում կրակում են, հետո՝ պայմանավորվում

Սկզբում կրակում են, հետո՝  պայմանավորվում
17.10.2023 | 06:54

Այս շենքը Ստալինգրադի ճակատամարտից հետո որպես հուշակոթող պահպանվում է մինչ օրս. այն կոչվում է «Պավլովի տուն»։ 58 օր շարունակ գերմանացիները ինչով ասես, որ չգրոհեցին այս շենքի վրա, բայց 31-հոգանոց խորհրդային զինվորների խումբը, սերժանտ Պավլովի գլխավորությամբ, մինչև վերջ պահեց շենքն ու հաղթեց։

Մի ողջ Ստեփանակերտ հանձնեցին 3 օրում, բանավոր որոշմամբ, առանց մի կրակոցի։ Այսպիսին է ներկայիս աշխարհը։ «Երբ լռում է դիվանագիտությունը, որոտում են թնդանոթները» ասացվածքն էլ մեր պարագայում վաղուց հակառակն է դարձել. սկզբում կրակում են, հետո՝ պայմանավորվում։ Ու արդյունքում կորսվում են մարդկային կյանքեր, խեղվում են ճակատագրեր։

Ինչի՞ են գումար հավաքում, սահմանին 5-րդ գծում ամրաշինական աշխատանքներ անում, եթե Ստեփանակերտը հանձնվում է առանց կրակոցի։

Դեռ ինչքա՞ն անձնազոհության, խիզախության մասին պատմություններ ձեզ պիտի պատմեն, որ հագենա ձեր ծարավը։ Խիզախության պակաս մեր տղերքը երբեք չեն ունեցել, յուրաքանչյուրի սխրանքի մասին մի ֆիլմ կարելի է նկարել, բայց, վերջին հաշվով, այսօր այդ խիզախությունը 0 դարձավ։

Էդ տղերքի անձնազոհությունը ի չիք չդարձնելու լավագույն տարբերակը ոչ թե նոր զենքեր առնելն ու կռվել սովորելն է, այլ ուժեղ դիվանագիտություն ու տնտեսություն կառուցելն է։ Մեր պես երկրների համար (էն էլ նիկոլի պես ղեկավարով երկրի) անցել է զենքով հարց լուծելու փուլը։ Դա մինչև 94 թիվն էր։ Հիմա քո փոխարեն որոշում են, և ուզում ես սերժանտ Պավլովի պես 58 օր մի շենք պահի, մեկ է, 59-րդ օրը կգան, կասեն՝ դուրս արի, այդ շենքը հանձնել ենք ստորագրությամբ։

Պիտի հզորանաս, պիտի քեզ ճանաչեն, հետո նոր մտածես զենքով հարց լուծելու մասին։ Քանի քո զենքի փամփուշտն անգամ քո երկրում չի արտադրվում, դու երբեք զենքով հարց չես լուծի։ Անգամ, եթե քո մեկ զինվորը թշնամու 100 զինվոր տանի իր հետ, մեկ է, վերջում դու չես կարողանալու արժանին մատուցել այդ զինվորի սխրանքին։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 1966

Մեկնաբանություններ